Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը պետք է որպես երաշխավորներ ներկայանան դատարան
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորը որպես խափանման միջոց դադարեցնելու պարագայում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարք»։ Դատական նիստի ընթացքում Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունն ընթերցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Ըստ փաստաբանի, նրանք նաև երաշխավորում են ազատության ընթացքում Քոչարյանի՝ դատավարությանը ներկայանալը, խնդրում են կալանավորումը փոխել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով, պատրաստ են կատարել օրենքով սահմանված ընթացակարգերը։
Հայկ Ալումյանը նկատեց, միջնորդում են հիմա քննարկել այդ հարցը, եթե երաշխավորների ներկայությունը պարտադիր է դատարանում, ապա պետք է Արցախի նախագահներին տեղյակ պահել, իսկ նիստում անցնել այդ հարցերի քննարկմանը։
Դատավոր Գրիգորյանը մանրամասնեց, երաշխավորողները պետք է ներկայանան դատարան, դատարանը նրանց պետք է տեղյակ պահի իրենց իրավունքների ու պարտականությունների մասին։
«Պետք է դատարանը համոզվի նրանց կամարտահայտության առումով։ Ապա կլսի մյուս կողմի կարծիքն ու կքննարկի միջնորդությունը»,-ասաց դատավորը։
Ալումյանը առաջարկեց, մինչ նախագահներից մյուս պաշտպանը կճշտի, թե երբ կարող են ներկայանալ դատարան, անցնեն մյուս հարցերի քննարկմանը։ Ալումյանը ներկայացրեց միջնորդություն ՍԴ դատավորներին դատարան հրավիրել ու հարցաքննել։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ
- Ալումյան. Սա դռնբաց նիստ համարվել չի կարող
- Ալումյան. Միջնորդություն ենք ներկայացրել գործը մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ
- Ալումյան. Դատախազի ծառայողական մուտքով մտնելը կասկած է առաջացնում, որ դատավորը նախապատվություն է տալիս մեղադրող կողմին
- Արցախի նախկին ու ներկա նախագահները դիմել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով
- Ալումյան. Դատավորի ինքնաբացարկին պատասխանը լինելու է համաչափ ու մի բան էլ ավելի, չկասկածեք
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան