Beeline-ը մեծացրել է շարժական ինտերնետի ծավալները «Սմարթ» սակագնային փաթեթներում
Beeline-ը հայտարարում է «Սմարթ» սակագնային փաթեթներում ամսական շարժական ինտերնետի ծավալների ավելացման մասին։
Այսպես, «Սմարթ 1500» սակագնային փաթեթի բաժանորդները ամսական ստանալու են 3 ԳԲ շարժական ինտերնետ՝ նախկինում 1,5 ԳԲ-ի փոխարեն, իսկ «Սմարթ 2500» և «Սմարթ 3500» փաթեթների բաժանորդները համապատասխանաբար կստանան 5 և 7 ԳԲ՝ նախկին 3 և 4 ԳԲ-ի փոխարեն։
«Ամբողջ աշխարհում աճում են շարժական ինտերնետի օգտագործման ծավալները, իսկ օգտակար առցանց գործիքների ու նյութերի որակը բարձրանում է օրեցօր։ Եվ, որպեսզի այսօր մեր բաժանորդները հանգիստ կարողանան օգտվել իրենց սիրելի բջջային հեռախոսի հնարավորություններից, մենք Beeline-ում որոշել ենք մեծացնել շարժական ինտերնետի ծավալները մեր ամենատարածված «Սմարթ» սակագնային փաթեթներում։ Նշեմ, որ մեր բաժանորդներն այժմ յուրաքանչյուր ամիս ստանալու են գրեթե կրկնակի շատ ինտերնետ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդների կողմից չօգտագործված ինտերնետի ծավալը ամսվա վերջում չի զրոյացվում, այլ փոխանցվում է հաջորդ ամսվան։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը 033 կոդով պրեմիում համարների նախաճուրդային վաճառք կանցկացնի
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը մեկնարկում են «ԴիզայնԼաբ. Աթոռներ» համատեղ կրթական ծրագիրը
- Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է 4-րդ շրջափուլի հայտերը
- Beeline-ում հանդիսավոր կերպով նշվել է Կապի օրը
- Beeline-ի բաժանորդները Սարի Թաղում կարող են միանալ մինչև 100 Մբ/վրկ ինտերնետին
- Beeline-ը նոր հնարավորություններ է առաջարկում «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաժանորդներին
- Beeline-ի գրասենյակներում ներդրվել է արտահերթ սպասարկման հնարավորություն