«Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչն՝ այսօր
Այսօր Թել Ավիվում կայանալու է «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Այսօր ելույթ է ունենալու 17 մասնակից, որից միայն 10-ն են անցնելու եզրափակիչ։
Շոուն բացելու է Կիպրոսը։ Այս երեկո ելույթ են ունենալու նաև Մոնտենեգրոյի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Սան-Մարինոյի ներկայացուցիչները։
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 16-ին։ Այդ օրը շոուն բացելու է Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը։ Ելույթ է ունենալու 18 երկրի ներկայացուցիչ։
Մրցույթի կանոնների համաձայն, Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան ու հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Իսրայելը, ելույթ են ունենալու միայն եզրափակչում։ Եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ բրենդի հագուստով էր ներկայացել Սրբուկը Եվրատեսիլի բացման արարողությանը
- Սրբուկն անցավ «նարնջագույն» գորգի վրայով
- Սրբուկի երկրորդ փորձը
- Եվրատեսիլյան բեմում Սրբուկի առաջին փորձը
- Սրբուկը ելույթ է ունենալու առաջինը
- Եվրատեսիլ-2019․ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկի տեսահոլովակը` «Walking Out»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան