ԱԻՆ. Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:18-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները տարհանել էին աշխատակիցներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին