«Ժամանակ». Մետրոպոլիտենի գործը ակտիվ քննության փուլում է
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի մետրոպոլիտենի աղմկահարույց գործը, որին մենք անդրադարձել էինք, և որից հետո ԱԱԾ-ն ստուգումներ սկսեց ու քրեական գործ հարուցեց չարաշահումների փաստով, ակտիվ քննության փուլում է։ ԱԱԾ-ն այս օրերին հարցաքննության է կանչում տարբեր վկաների, մետրոպոլիտենի աշխատողների։
Մեր տեղեկություններով, սակայն, հատկապես մետրոպոլիտենի պատասխանատու աշխատողները, որոնք բավականին ինֆորմացիայի են տիրապետում, կաշկանդված են, քանի որ մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը բոլոր աշխատողներին ստիպում է ԱԱԾ հարցաքննության գնալ բացառապես իր փաստաբանի հետ և զգուշացնում ու սպառնում է ոչինչ չխոսել։
Եվ իրապես, աշխատողները ԱԱԾ-ում կաշկանդվում են Յայլոյանի փաստաբանի ներկայությամբ ցուցմունք տալ ու հայտնել իրենց իմացածը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա