«Փաստ». Նոր բևեռներ իշխանության ներսում
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներսում ուշագրավ զարգացումներ են ընթանում: Քանիցս բարձրաձայնվել է, որ ներիշխանական մի քանի թևեր կան, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նման թևերի առկայության դեպքում կկտրի այդ թևերը:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում նորանոր հակադիր բևեռներ են ձևավորվում: Մասնավորաբար, իրենց դիրքերն են հաստատում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Ի դեպ, այ՛ս երկու գործիչների ջրերը նույն առվով չեն գնացել դեռևս մինչև իշխանության գալը, դրա վկայությունն էր նաև հեռուստաբանավեճը, որից հատվածներ հրապարակվեցին այս օրերին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: