Դավիթ Բաբայանը՝ Բակո Սահակյանի դատարան ներկայանալու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորության հետ կապված հայտարարեց, որ երաշխավորողները պետք է ներկայանան դատարան, դատարանը նրանց պետք է տեղյակ պահի իրենց իրավունքների ու պարտականությունների մասին։
Այս կապակցությամբ Panorama.am-ը զրուցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, պարզելու՝ Սահակյանը պատրաստվում է ներկայանալ դատարան, թե՞ ոչ։
«Դատավորի հայտարարության մասին տեղյակ ենք, սակայն այս պահի դրությամբ ես տեղյալ չեմ։ Հենց որոշում լինի, մենք կտեղեկացնենք, կիմանան բոլորը»,- պատասխանեց Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը պետք է որպես երաշխավորներ ներկայանան դատարան
- Արցախի նախկին ու ներկա նախագահները դիմել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով