ԱՄՆ-ն նախազգուշացրել է «Եվրատեսիլի» ժամանակ ահաբեկչության մասին
Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Թել Ավիվում անցկացվող «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի ժամանակ ահաբեկչության հնարավորության մասին։ Գազետա.ռու կայքը գրում է, որ դեսպանատան կայքում տեղադրված է համապատասխան հայտարարությունը։
Դրանում դիվանագետները հիշեցնում են վերջերս Պաղեստինի կողմից Իսրայելում հրթիռային հարձակումների մասին, նաև այն մասին, որ «Եվրատեսիլն» անցկացվում է մայիսի 14-18-ը, երբ մայիսի 14-ին ամերիկյան դեսպանությունը Երուսաղեմում նշում է բացման մեկ տարին, ինչի առիթով Գազայի հատվածում ակցիաներ էին եղել։
Դիվանագետների կարծիքով, ահաբեկչները կարող են օգտվել մրցույթից, որպեսզի նոր ակցիաներ ու ահաբեկչություններ կազմակերպեն։ Նրանք կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին լինել զգոն և լուրջ վերաբերվեն ազդանշանային ահազանգերին։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կայանալու է մայիսի 14-18-ը, մասնակցում է 41 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանը ներկայացնում է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչն՝ այսօր
- Եվրատեսիլյան բեմում Սրբուկի առաջին փորձը
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին