Իրավունք 13:56 14/05/2019 Հայաստան

Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ընթացքում փաստաբան Հայկ Ալումյանն անհամաձայնություն հայտնեց դատավորի կողմից ՍԴ որոշման մեկնաբանության վերաբերյալ, ասաց նման բան ՍԴ-ն չի ասել, հակառակն է ասել։

«Դատավորը տրամագծորեն այդ որոշման իմաստին հակառակ է ընկալել ու իր որոշման մեջ արտացոլել այն, այն, ինչ որ Դուք գրել եք, Սահմանդրական դատարանը նման բան չի ասել ու շատ պարզ է ասել»,-ասաց պաշտպանը։

Ալումյանի խոսքով, դատավորը խառնել է դատավարական փուլերը, նկատեց, սա գործը դատական քննության նախապատրաստելու փուլն է, այս փուլում պետք է կայացվի քրեական դատավարության օրենսգրքի 282 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը։ 

Նա հատվածներ ընթերցեց ՍԴ որոշումից, որպեսզի, ինչպես ինքն ասաց, դատավորը կարողանա ճիշտ ընկալել այն։

«Նախատեսում է, որ հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ... հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ... հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ...»,-ընդգծելու համար մի քանի անգամ կրկնեց Ալումյանը։

«Մի հատ էլ ասեք»,-արձագանքեց դատավոր Գրիգորյանը։

«...... հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ... հիշյալ որոշումները կայացնելու հետ միաժամանա´կ... որովհետև անցած անգամ երկու անգամ ասացի, բայց Դուք չընկալեցիք»,-շարունակեց խոսքը պաշտպանը։

«Ուրեմն, պարոն Ալումյան, ուրեմն, ես Ձեզ հորդորում եմ դատարանի նկատմամբ հարգալից լինել, և վարքագծով արդեն էթիկայի կանոններն անցնում եք»,-ընդհատեց դատավորը։

«Էթիկայի կանոններն անցնում եմ, դիմեք Փաստաբանների պալատ»,-առաջարկեց փաստաբանը։

«Եթե անհրաժեշտ լինի, կդիմեմ, կաշկանդված չեմ։ Աշխատեք Ձեր վարքագիծը էթիկայի կանոնների սահմաններում դրսևորեք, եղավ»,-ասաց  դատավորը։

«Աշխատում եմ, ամեն ինչ անում եմ, եթե ես ինձ վրա չաշխատեի, լրիվ ուրիշ բառերով կնկարագրեի»,-նշեց Ալումյանը։

«Փորձեք, եթե ուզում եք, փորձեք»,-շարունակեց դատավորը։

Ալումյանը շարունակեց՝ բայց օրենքից մեջբերումներով։ Ասաց, պաշտպաններից յուրաքանչյուրը միջնորդություն է ներկայացրել, որոնք պետք է քննարկվեին ինքնաբացարկի միջնորդության հետ միասին, սակայն չի եղել։

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով է դատարանը որոշել չքննարկել Քրեական դատավարության 312  հոդվածով նախատեսված որոշումները, այլ անցնել նույն օրենսգրքի 285 հոդվածով նախատեսված հարցի քննարկմանը։

Նկատենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 285 հոդվածը սահմանում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննումը։

Դատավորն էլ հակաճառեց՝ ՍԴ որոշումը պարզ շարադրված է։

«Ինքնաբացարկի որոշման մեջ էլ նշված է, որ քննվում է մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոցի պահպանման, փոփոխման կամ վերացման հարցը։ Այսինքն, քանի դեռ դատարանի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 292 հոդվածով  սահմանված որոշումներից մեկը՝ այն է դատական քննություն նշանակելու մասին որոշումը չի կայացվել, անձը դեռևս գտնվում է մեղադրյալի կարգավիճակում, քանի որ օրենքով սահմնաված է, թե ով է ամբաստանյալը և կարիք չկա պարզաբանելու»,-ասաց դատավորը։

Գրիգորյանը մանրամասնեց, որ պաշտպանների ներկայացրած միջնորդությունները քննարկվելու են ավելի ուշ փուլում՝ միանձյնա կամ կողմերի մասնակցությամբ, նրանց կարծիքները լսելու պայմաններում։

«Սույն դատական նիստը վերաբերում է բացառապես կալանքի քննարկման հարցին, որևէ այլ միջնորդություն զուգահեռ ներկայացված սույն դատական նիստի ընթացքւոմ չի կարող քննարկվել։ Դրանք քննարկման ենթակա են հետագայում»,-ասաց դատավորը

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}