ԵՄ Արևելյան գործընկերության հոբելյանական հայտարարության մակարդակն իջեցվել է՝ Ադրբեջանի պատճառով
Մայիսի 13-14-ին Բրյուսելում անցկացվում է ԵՄ Արևելյան գործընկերության 10 տարվան նվիրված հոբելյանական համաժողովը՝ ծրագրի մասնակից երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ։
Պարզվում է, ամեն ինչ հարթ չի անցել։ ԵՄ արտաքին գործերի նախարարներն ու Արևելյան գործընկերության 6 երկրների արտաքին գործերի նախարարներն իջեցրել են 10-ամյակին նվիրված հոբելյանական հայտարարության մակարդակը։ Ինչպես հայտնել է «Ազատություն ռադիոկայանի» եվրոպական ծառայության աղբյուրը, հայտարարության մակարդակի իջեցման պատճառը եղել է Ադրբեջանը, որը դժգոհ է եղել, քանի որ հայտարարության մեջ չի նշվել «տարածքային ամբողջականություն» տերմինը։
ԵՄ ղեկավարները, սակայն, չեն տրվել Ադրբեջանի դժգհությանն ու սպառնալիքներին ու հայտարարությունը չեն փոփոխել, որի արդյունքում, բոլոր մասնակիցների փոխարեն, փաստաթուղթը ստորագրել է միայն համաժողովը նախագահող ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Ֆեդերիկա Մոգերերին ու այն ստացել է «Նախագահողի ամփոփում» անունը։
Նշվում է, որ դժգոհ են եղել նաև Վրաստանն ու Ուկրաինան, քանի որ հայտարարությամբ Բրյուսելը չի ճանաչել այդ երկրների «եվրոպական ձգտումները»։
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության մեկնարկը տրվել է 2009թ.-ին և ԵՄ ու Արևելյան գործընկերության ղեկավարների վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2017թ.-ին Բրյուսելում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան