Հայկ Ալումյանը չգիտի, թե երբ Արցախի ներկա և նախկին նախագահները կգան դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իրենք այն քչերից են, որ պնդում են` զոհվածների մահվան հանգամանքները պետք է քննել:
«Չերեմուխայի հետևանքով մարդիկ ստացել են վնասվածքներ, նաև զոհվածներ են եղել, բայց երբ մենք խոսում ենք ուժի անհամաչափ կիրառման մասին, մենք խոսում ենք հետևյալի մասին՝ ինչ է հրահանգվել, ինչպիսի ուժի կիրառման մասին է եղել հրահանգը, և արդյոք այդ հրահանգը եղել է համաչափ ստեղծված իրավիճակին, թե ոչ: Այդ առումով մինչ հիմա հայտնի չէ, թե զոհվածների մահվան համար մեղավորներն ովքեր են, որ կողմից են եղել այդ կրակոցները: Բացի չերեմուխայի վնասվածքից մահացած անձանցից, մնացածի մահվան հանգամանքները ընդհանրապես որևէ չափով պարզված չեն»,- նշեց Հայկ Ալումյանը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահները դատարան կգան, Հայկ Ալումյանն ասաց, որ նրանք կգան, սակայն չգիտի, թե երբ. «Չգիտեմ՝ երբ կկարողանան գալ, ուստի չեմ կարող ասել, թե իրենք կգան մինչև այս քննության ավարտը, թե ոչ»:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայանը՝ Բակո Սահակյանի դատարան ներկայանալու մասին
- Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը պետք է որպես երաշխավորներ ներկայանան դատարան
- Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ
- Ալումյան. Սա դռնբաց նիստ համարվել չի կարող
- Ալումյան. Միջնորդություն ենք ներկայացրել գործը մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ
- Ալումյան. Դատախազի ծառայողական մուտքով մտնելը կասկած է առաջացնում, որ դատավորը նախապատվություն է տալիս մեղադրող կողմին
- Արցախի նախկին ու ներկա նախագահները դիմել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին