Կայացել է Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր տեղի են ունեցել ռեկտորի ընտրությունները: Երկու թեկնածու է եղել՝ նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյան և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը: Panorama.am-ը Կոնսերվատորիայի լրատվության ծառայության ղեկավար Գևորգ Մնացականյանից տեղեկացավ, որ 15 ձայնով ընտրվել է Սոնա Հարությունյանը։ Վ. Հարությունյանը ստացել է 8 ձայն։
Գ. Մնացականյանը նշեց, որ ռեկտորին ընտրել են կառավարման խորհուրդի անդամները։ Ընտրությանը չի մասնակցել խորհրդի անդամներից միայն դաշնակահարուհի Սվետլաննա Նավասարդյանը, ով չէր կարող ֆիզիկապես ներկա գտնվել։
Հիշեցնենք, որ 2018 թ. նոյեմբերին դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: