Երաշխավորագիրը մարդասիրական հարաբերությունների արդյունք է. Աշոտ Ղուլյան
ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի հետ ծանոթացման փուլը կարելի է անցած համարել և հիմա գործնական աշխատանքների իմաստով այսօրվա մեր նիստն ու հանդիպումը ցույց տվեց այն ճանապարհը, թե որ ուղղությամբ ենք գնալու»,- այս մասին այսօր խորհրդարանում ամփոփելով Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքները՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ղուլյանը վստահություն հայտնեց, որ այսօրվա քննարկումներից մեծ թվով հարցեր կառանձնացվեն հաջորդ ամիսների գործողությունների համար. «Մենք արդեն կոնկրետ պայմանավորվածություններ ունենք նաև մշտական հանձնաժողովների հետագա համատեղ նիստերի համար»։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս նշեց, որ գոհ է հանդիպման արդյունքներից ու մեծ բավականություն է ստացել քննարկումներից։
«Շատ լուրջ մտքեր հնչեցին և այժմ մեր խորհրդարանականները առավել հստակ պատկերացումներ ունեն, թե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն բազմաթիվ միջազգային հարթակներում։
Լրագրողները Ղուլյանից հետաքրքրվեցին Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորագրի հետ կապված, ինչին ի պատասխան նա ասաց. «Անկեղծ ասած, այս հարցում յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է նոր հակասությունների առիթ դառնալ, կարծում եմ՝ այն, ինչ որ ասվել է, ներկայացվել է, դա արդեն բավարար է հասկանալու համար, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցությանը, այլ կալանքը փոխելու հարցին։ Ես ուզում եմ, որ մենք դրան վերաբերենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերական հարաբերությունների արդյունք։ Եթե հիշում եք, մենք նախորդ ամիսներին խորհրդարանի պատգամավորներով նույնպես այդպիսի միջնորդություն-խնդրագիր ենք ներկայացրել, որը նույն իմաստն ուներ»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվա քննարկումները հնարավորություն կտան արդյունավետ կիրառելու առկա չօգտագործված ներուժը. Ղուլյան
- Դավիթ Բաբայանը՝ Բակո Սահակյանի դատարան ներկայանալու մասին
- Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը պետք է որպես երաշխավորներ ներկայանան դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին