Մենք խրախուսելու ենք համապատասխան բարեփոխումներ ՀՀ-ում. «Ադեկվադ» ՀԿ հիմնադիր
«Ադեկվադ» հասարակական կազմակերպությունը նախօրեին գրանցվել է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում։
Panorama.am-ը զրուցեց ՀԿ հիմնադիր Արթուր Դանիելյանի հետ՝ ՀԿ-ի, հետագա ծրագրերի մասին ու անելիքների մասին։
Նրա խոսքով՝ ՀԿ ստեղծելու գաղափարն առաջին անգամ առաջացավ, երբ որ Մարալիկում տեղի ունեցավ հայտնի հարձակումն իրենց վրա։
«Մեր ընկերները մեզ հորդորեցին իրավական ստատուս ստանալ, որպեսզի հավելյալ իրավական պաշտպանության շերտ լինի, քանի որ այդ պահին մենք նույնիսկ ԶԼՄ-ների մասին օրենքով պաշտպանված չէինք, իսկ ՀԿ-ի դեպքում կկարողանայինք պաշտպանված լինել։
Մյուս կողմից՝ մեր հետևորդները, այն մարդիկ, ովքեր ցանկանում են միանալ և տարածել ադեկվատիզմը, շատանում էին։ Մենք թե այդ հետևորդների, մարդկային ռեսուրսը կառավարելու խնդիր ունեինք, թե գաղափարական առումով ադեկվատիզմը արձանագրելու, թղթին տալու խնդիր ունեինք, հենց դրա համար էլ որոշեցինք, ՀԿ հիմնել, սկսել գրանցել անդամներին։ Այսօր առավոտյան ես, այսպես ասած, գաղափարախոսական մի նախաբան հրապարակեցի, որի հիման վրա կկառուցվի մեր առաքելությունը, ռազմավարությունը, մարտավարությունն ու հետագա ծրագրերը»,- նշեց նա։
Դանիելյանը հավելեց, որ ՀԿ-ի հիմնական ուղղություններն են լինելու սոցիալ-մշակութային ծրագրերը, ադեկվատիզմի քարոզչությունը, իրենց գաղափարախոսությունից բխող մարտավարական բարեփոխումների ներդրումը Հայաստանում։
«Այսինքն մենք խրախուսելու ենք համապատասխան բարեփոխումներ ՀՀ-ում և ՀՀ քաղաքացիների գիտակցության մեջ»,- նշեց Արթուր Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա թե ազատ խոսքի, թե լրագրողական աշխատանքի, թե ազատ տեղաշարժման խոչընդոտման նախանշան է. «Ադեկվադ»-ի հեղինակ
- Ոստիկանությունը Մարալիկում տեղի ունեցածի փաստով նյութեր է նախապատրաստում
- Մարալիկում ուսումնասիրություններ կիրականացնենք. Սանասարյան
- Մարալիկում հարձակվել են «Ադեկվադ» հաղորդման հեղինակների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան