«Եվրատեսիլ-2019». Առաջին կիսաեզրափակչի արդյունքները
Թել Ավիվում նախօրեին կայացել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում էր 17 երկիր՝ Կիպրոսի, Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Սան-Մարինոյի ներկայացուցիչները։
Եզրափակչում հայտնվեց 10 երկրի ներկայացուցիչ՝ Հունաստան, Բելառուս, Սերբիա, Կիպրոս, Էստոնիա, Չեխիա, Ավստրալիա, Իսլանդիա, Սան Մարինո, Սլովենիա։
Երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 16-ին։ Այդ օրը շոուն բացելու է Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը։ Ելույթ է ունենալու 18 երկրի ներկայացուցիչ, եզրափակիչ է անցնելու ևս 10 երկրի ներկայացուցիչ։
Մրցույթի կանոնների համաձայն, Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան ու հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Իսրայելը, ելույթ են ունենալու միայն եզրափակչում։ Եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն նախազգուշացրել է «Եվրատեսիլի» ժամանակ ահաբեկչության մասին
- «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչն՝ այսօր
- Ի՞նչ բրենդի հագուստով էր ներկայացել Սրբուկը Եվրատեսիլի բացման արարողությանը
- Netflix –ը «Եվրատեսիլի» մասին կատակերգություն կնկարահանի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին