Պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանի հետ. Լևոն Քոչարյան
«Միանշանակ, ես պատրաստ եմ հանդիպել»,- դատարանում այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասել է, թե ցանկանում է հանդիպել նրա հետ, արդյոք պատրա՞ստ է հանդիպել:
Նա նշեց, որ պետք չէ այս ամենից շոու սարքել: Նրա խոսքով՝ այդ մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ կոնկրետ քաղաքական դիվիդենտներ են քաղել, հիմա էլ շարունակում են նույնն անել:
«Ես շատ ցավում եմ զոհերի համար, բայց զոհերի ընտանիքներից բացի, աստիճանաբար, երբ նայում եք, հաջորդը մենք ենք այս ամենից շատ տուժել: Բոլորդ գիտեք, որ 10 տարի ամեն ինչ փորձում են կապել մեզ հետ»,- նշեց նա:
Հարցին, թե ովքեր են կապում, Լևոն Քոչարյանն ասաց, թե առաջին հերթին «Հայկական ժամանակ» թերթի նախկին խմբագիրը: Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞վ է շահարկել, Ռոբերտ Քոչարյանի որդին նշեց, թե ինքը մեղադրանք չի հնչեցնում, ինչ կա այն էլ ասում է:
Լրագրողի այն հարցին էլ, թե ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցներն ասում են, որ հանուն Քոչարյանի համար հավաքված ցուցարարները գումարի դիմաց են մասնակցում այս ակցիային, Լևոն Քոչարյանն այսպես պատասխանեց. «Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին, ինձ թվում է՝ իրենց մոտ նույն սկզբունքն է գործում»:
Լևոն Քոչարյանն ադրադարձավ նաև Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։
Հարցին, թե արդյոք դա այլ երկրի միջամտությո՞ւն չէ, նա պատասխանեց. «Իհարկե ոչ, դա միջամտություն չէ, և այն մարդիկ, որոնք ուզում են որակել որպես ուրիշ երկրի միջամտություն, ես ուղղակի դրանք կեղտոտ խաղեր եմ համարում։ Երաշխավորությունը միջամտություն չէ: Իսկ ինչի՞ պետք է չանեն, իրենց ընկերն է, մարտական ընկերն է, Ձեզ թվում է՝ ձեռքները ծալած պետք է նստե՞ն»։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա դատարանի դիմաց. Քոչարյանը զանգովի արդարադատության զոհ է
- Միանշանակ դեմ եմ բռնությանը, բայց նաև պրովակացիային եմ դեմ. Լևոն Քոչարյան
- Լևոն Քոչարյան. Պնդում եմ, որ սա անձնական վրեժխնդրություն է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան