Կլոդ Մոնեի նկարը վաճառվել է ռեկորդային գնով
Նյու Յորքում Sotheby’s աճուրդային տուն վաճառել է ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» կտավը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, նկարի համար վճարվել է նկարչի համար ռեկորդային՝ 110,7 միլիոն դոլար։
«Խոտի դեզ» կտավը Մոնեն ստեղծել է 1890 թվականին։ Մոնեի կտավի նոր սեփականատիրոջ անունը չի հաղորդվում։
Ավելի վաղ Christie’s աճուրդային տունը կազմակերպել էր «Իմպրեսիոնիզմն ու ժամանակակից արվեստը» աճուրդը։ Գլխավոր լոտը՝ Պոլ Սեզանի «Կուժն ու մրգերը» կտավը, վաճառել էր 60 միլիոն դոլարով։
«Իմպրեսիոնիզմն ու ժամանակակից արվեստը» աճուրդից ընդհանուր ստացվել էր 400 միլիոն դոլար։