Բնական է, որ աշխատանքային հարցերում կարող են լինել տարաձայնություններ. Արցախի ԱԺ նախագահ
«Հասկանում եմ, որ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը, բայց կառաջարկեի, որ մեր գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, որ երաշխավորագիրը ստանալուց հետո դատախազությունը պետք է րոպե առաջ որոշում կայացներ։
«Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մնացած հայտարարությունների մասով կոչ կանեի, որ կամերաների առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց կամերաների արվող հավաստիացումների: Այսքանը, թերևս, թույլ տվեք այլևս գայթակղությանը չտրվել։ Ավել մեկնաբանություն չեմ ուզում անել», - ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է լրագրողների հարցին, թե կա՞ լարվածություն Հայաստանի և Արցախի բարձրաստիճան որոշ պաշտոնյաների միջև, ճեպազրույցին ներկա Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Որևէ հակասություն կողմերի մեջ չկա և ՀՀ ու Արցախի հարաբերությունների մեջ չկա սրացում: Բնական է, որ աշխատանքային հարցերում կարող են լինել տարաձայնություններ, մինչդեռ դա չի կարող նսեմացնել երկկողմանի հարաբերությունները: Կարևոր է, որ մենք հասկանանք, որ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ: Սա էլ է մեր նոր ժամանակների արդյունքը, երբ ամեն մարդ ազատ է իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դրա համար նաև հետևանքներ էլ կան»։
Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու մասնակցելու երկու երկրների օրենսդիր մարմինների միջև խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին։
Հարակից հրապարակումներ`
- Երաշխավորագիրը մարդասիրական հարաբերությունների արդյունք է. Աշոտ Ղուլյան
- Այսօրվա քննարկումները հնարավորություն կտան արդյունավետ կիրառելու առկա չօգտագործված ներուժը. Ղուլյան
- Դավիթ Բաբայանը՝ Բակո Սահակյանի դատարան ներկայանալու մասին
- Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը պետք է որպես երաշխավորներ ներկայանան դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին