Ապրիլը՝ մոլորակում
Օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում արձանագրվել է երկրորդ ամենաշոգ ապրիլը։ 2019 թ. գարնան երկրորդ ամիսը մոլորակի մեծ մասում ջերմաստիճանը եղել է միջինից բարձր։
Եվրանյուզը գրում է, որ Իրանում և Մերձավոր Արևելիք այլ շրջաններում գարնան այս ամիսը եղել է խոնավ, գրանցվել են ջրհեղեղներ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում եղանակը եղել է չոր, քան սովորաբար գրանցվում է։
Բարձր ջերմաստիճանի և տեղումների բացակայության պատճառով մեծացրել էր հրդեհների բռնկման հավանականությունը։ Հրդեհների դեպքեր էին արձանագրվել Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի մի մասում։
Ութ շաբաթ ավերիչ ցիկլոն է գրանցվել Մոզամբիկում, զոհվել են տասնյակ մարդիկ, ավելի քան 20 հազարը մնացել են անտուն։
Մոլորակում սառույցի ծածկույթի հալումը, համաշխարհային օվկիանոսի ջրի ծավալների ավելացումը շարունակվում է՝ սպառնալով ափամերձ համայնքների անվտանգությանը: Վերջին 25 տարիներին ծովի գլոբալ մակարդակը բարձրացել է մոտավորապես 8 սանտիմետրով։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին