Կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդրին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովայի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագերը և կարիքի մեջ գտնվող անձանց ցուցաբերվող աջակցությունը:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությանն է հանձնել նաև 2018 թ. ամռանը Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդիրը` տեղեկացնելով նաև Մայր Աթոռի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Բ-ն Համայն Ռուսիո պատրիարքին խնդրել է միջնորդել Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում
- Նախարար. Կարեն Ղազարյանի վերաբերյալ Կարմիր Խաչը մտահոգիչ որևէ տեղեկություն չի հաղորդել
- Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. Տոնոյան
- Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
- ՄԻՊ-ը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը
- Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանին ազատազրկեցին 20 տարով
- Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները Տոնոյանը ներկայացրել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին
- Դավիթ Տոնոյան. Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին