Վաշինգտոնը Իրաքում դեսպանատան աշխատակիցներին հանձնարարել է դուրս գալ երկրից
Միացյալ Նահանգները հրահանգել է Իրաքում գտնվող իր ոչ արտակարգ իրավիճակների անձնակազմին, հեռանալ երկրից: Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Երեքշաբթի ԱՄՆ-ի զինվորականները հայտնել են, որ մտահոգված են Իրաքում Իրանի կողմից աջակցություն ստացող զորքերի ներկայացվածությամբ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ այսօր տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հանձնարարել է ԱՄՆ-ի կառավարության ոչ արտակարգ արտակարգ իրավիճակների աշխատակիցներին, ինչպես Բաղդադում ԱՄՆ դեսպանատան, այնպես էլ Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության, լքել Իրաքը։ Վիզային ծառայություններն էլ ժամանակավորապես կասեցվում են:
Նշենք, որ այսօրվանից Իրանը պաշտոնապես կասեցնում է Միջուկային ծրագրի հետ կապված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակներում իր պարտավորությունների մի մասի կատարումը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը շարունակում է աճել: ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ մտադիր են մինչև 120 հազար զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք, եթե Իրանը հարձակվի ԱՄՆ-ի ուժերի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում