Վարդգես Գասպարին նախ պառկեց գետնին, հետո մտավ դատարանի շենք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրի դիմաց այսօր ակտիվիստ Վարդգես Գասպարին հայտարարեց, թե ոստիկաններն իրեն թույլ չեն տալիս մուտք գործել դատարանի շենք։
Նրա խոսքով՝ ոստիկանները արգելքը բացատրում են անվտանգության նկատառումներով։
«Քանի որ չեն կարող իմ անվտանգությունն ապահովել, ինձ հորդորում են չմտնել դատարան»,-ասաց Գասպարին:
Դրանից հետո՝ ի նշան բողոքի, Վարդգես Գասպարին պառկեց գետնին, սակայն ոստիկանները նրան հեռացրեցին: Ակտիվիստը կրկին փորձում էր ներս մտնել դատարանի շենք, սակայն, քանի որ ոստիկանները կրկին թույլ չտվեցին, Գասպարին սկսեց վիրավորական խոսքեր ուղել ոստիկանների հասցեին. «Լակոտներ, տականք»:
Այս ամենից հետո ակտիվիստը ոստիկանների ուղեկցությամբ մուտք գործեց Երևանի ընդհանուր իրավաասության դատարանի շենք:
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա դատարանի դիմաց. Քոչարյանը զանգովի արդարադատության զոհ է
- Վարդգես Գասպարիի դեմքին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Ըստ Վարդգես Գասպարիի՝ ակցիայի մասնակիցները ջրի շշով հարվածել են դեմքին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան