Նախագահի ընտանեկան լուսանկարը՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ
ՀՀ նախագահի աշխատակազմը լուսանկար է հրապարակել և շնորհավորել Ընտանիքի միջազգային օրը։
Այսօր Ընտանիքի միջազգային օրն է: Այն նշվում է 1993 թվականից ՄԱԿ-ի ընդունած հռչակագրով: Այս օրը մեր տոնացույցում հայտնվեց 2011 թ. ԱԺ-ի որոշմամբ:
Օրվա նպատակն է միջազգային հանրության ուշադրությունն սևեռել ընտանեկան խնդիրների վրա: Այս օրվա նշումը հնարավորություն է ընձեռում բարձրացնել ընտանիքին վերաբերող հարցերի մասին տեղեկացվածությունը և խորացնել գիտելիքները սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործընթացների վերաբերյալ, որոնք ազդում են ընտանիքի վիճակի վրա: