Դատարանում Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հայտարարությանը հետևեցին ծափահարություններ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, իր պաշտպանյալը քաղաքական բանտարկյալ է։ Նա վկայակոչեց ԵԽԽՎ 2012 թ 1900 բանաձևի 3-րդ մասի առնվազն բ, դ, ե կետերը։
Հայտարարությանը հետևեցին դատարանի դահլիճում ներկաներից մի քանիսը երկար ծափահարեցին։
Փաստաբանը Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելը հիմնավորեց նաև «դատավոր Հրաչի ԱԱԾ պետին զանգել, զեկուցելու» մասին հայտնի գաղտնալսված ձայնագրություններով, ասաց, իր պաշտպանյալն ազատությունից զրկված է եղել անարդար կերպով։
«ԱԱԾ պետն էլ ասում էր, գործի նյութերին ծանոթացի, բայց կալանք ուզես-չուզես պիտի տաս»,-հիշեցրեց Ալումյանը։
Փաստաբանը պահանջեց, որ Ռոբերտ Քոչարյանն անհապաղ ազատ արձակվի, իսկ դատարանի որոշման մեջ ի թիվս այլի, փաստվի, որ պարոն Քոչարյանը եղել է քաղաքական բանտարկյալ։
Այստեղ էլ հնչեցին երկար ծափահարություններ։
Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց, որ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված դատական նիստը հետաձգվի։
Դատարանը նիստը հետաձգեց, այն տեղի կունենա մայիսի 16-ին ժամը 11։00-ին։ Ալումյանի միջնորդությունը բավարարվեց այն մասով, որ քանի դեռ ինքը չի եկել Քոչարյանը ելույթ չի ունենա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Տասը սպանություններից յոթը կատարվել են այլ անձանց կողմից
- Խուդոյանը խնդրեց հնարավորություն տալ, որպեսզի Արցախի նախագահները դատարան ներկայանան ուրբաթ օրը
- Արշակ Կարապետյանի ցուցմունքն ընթերցելիս փաստաբանին մի քանի անգամ ընդհատեց դատախազը
- Փաստաբան. Դատախազությունը միջնորդել է Քոչարյանի գործով նիստերը հրավիրել դռնփակ
- Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին