«Ժողովուրդ». ՀՅԴ ԳՄ-ականները որոշել են այլևս առճակատման չգնալ ներկայիս իշխանությունների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` «թավշյա հեղափոխությունը» չի շրջանցել Հայ հեղափոխական դաշնակցության նոր ձևավորված Գերագույն մարմինը: Ըստ մեր տեղեկությունների` ԳՄ-ականները որոշել են այլևս առճակատման չգնալ ներկայիս իշխանությունների հետ, քանի որ, ըստ իրենց, ժողովուրդը շարունակում է «երկու ձեռքով» սատարել ներկայիս իշխանություններին, ու անիմաստ է տարբեր հայտարարությունների միջոցով վատաբանել իշխանությունների վարած քաղաքականությունը` այդկերպ հանրությանը տրամադրելով հենց ՀՅԴ-ականների դեմ:
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես կարծում եմ, որ այդ հակահեղափոխական ճանապարհով ով էլ որ ուզենա գնա, ինքը կտապալվի»: Նա չբացառեց, որ առաջիկայում ՀՅԴ-ն այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես կգա. «Ես արդեն ԳՄ-ում առաջարկել եմ կոչով հանդես գալ, քննարկման փուլում է հարցը, կարծում եմ` առաջիկայում ամեն ինչ ավելի կհստակեցվի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա