Իրանը կասեցրել է միջուկային գործարքի իր ստանձնած պարտավորությունների մի մասի կատարումը
Իրանն այսօրվանից՝ մայիսի 15-ից, պաշտոնապես կասեցնում է Միջուկային ծրագրի հետ կապված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակներում իր պարտավորությունների մի մասի կատարումը։
Այս մասին, ինչպես տեղեկանում ենք euronews-ից, հայտնել է երկրի Ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչը:
Աղբյուրի համաձայն, որոշումը կայացվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից: Նա նաև նշել է, որ Թեհրանը, ինչպես նախկինում նախազգուշացրել էր, կարող է վերսկսել ուրանի հարստացման աշխատանքը, եթե գործարքի կողմերը 60 օրվա ընթացքում չկատարեն համաձայնագրի պահանջները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան