Խուդոյանը խնդրեց հնարավորություն տալ, որպեսզի Արցախի նախագահները դատարան ներկայանան ուրբաթ օրը
ՀՀ երկրորդ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր ներկայացրած Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի՝ դատարան ներկայանալու հետ կապված խնդրանք ներկայացրեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
«Հաշվի առնելով, որ Բակո Սահակյանն Արցախի գործող նախագահն է ու օրակարգային բականանին խիտ աշխատանքային գրաֆիկ ունի, խնդրում եմ Ձեզ, որպեսզի հնարավորություն տրվի, որպեսզի երաշխավորները դատարան ներկայանան ուրբաթ օրը՝ մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին»,-ասաց պաշտպանը։
Նա նկատեց, որ հեռակա ժամկետ չէ, դատավարական ժամկետի սահմաններում է, բայց ամեն դեպքում եթե չտրվի նման հնարավորություն, ապա խնդրեց, որ դատարանը դիտարկի հեռակապի միջոցով հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև նրանց կարգավիճակը։
Դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ հեռակապի միջոցով դատարանը հնարավորություն չի ունենա նրանց նախազգուշացնել ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին։
«Դատարանը պետք է երաշխավորներին ներկայացնի նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչից հետո նրանք հայտնեն իրենց կամարտահայտությունը»,-ասաց դատավորն ու հիշեցրեց, կիրակի՝ մայիսի 19-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ գտնվելու ժամկետը, քանի որ շաբաթ և կիրակի օրերին նիստ հրավիրելը քիչ հավանական է, ապա մինչև այդ դատարանը դատական ակտ պետք է կայացնի, իսկ դրա համար 1-2 օր ժամանակ է պետք։
Դատավորը պաշտպանությանը հայտնեց, որ Արցախի նախագահներին տեղյակ պահեն գոնե վաղը ներկայանան դատարան հնարավորության դեպքում։
«Ամսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր»,-ասաց դատավորը։
Խուդոյանն առաջարկեց իրավունքների ու պարտականությունների մասին տեղեկացնեն գրավոր։ Հայտարարվեց ընդմիջում, որի ընթացքում պետք է ճշտվեր նաև շաբաթ օրը հնարավո՞ր է նիստի նշանակում։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայանը՝ Բակո Սահակյանի դատարան ներկայանալու մասին
- Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը պետք է որպես երաշխավորներ ներկայանան դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան