
Ղազինյանը՝ ՍԴ անդամի թեկնածուի մասին. Դժվար էր գտնել ավելի լավ թեկնածու
Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը ողջունել է ՀՀ Նախագահի որոշումը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆալուլտետի Պետության և իրավունքի ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ընտրվելու համար:
«Դժվար էր գտնել ավելի լավ թեկնածու, հանճարեղ գիտնական, լավ մարդ և պրոֆեսիոնալ իրավաբան:
Կոչ եմ անում ԱԺ ներկայացված բոլոր քաղաքական ուժերին հաստատել Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ տալով հնարավորություն ՀՀ Նախագահին իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը, իսկ Սահմանադրական դատարանի՝ ունենալ հիրավի պրոֆեսիոնալ և արժանի դատավոր՝ սահմանադրական արդարադատության որակյալ և ադյունավետ իրացման նպատակով:
Հաջողություն եմ մաղթում Արթուր Վաղարշյանին»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով առաջադրվել էր 9 թեկնածու։