«Եվրատեսիլ-2019». Մադոննայի ելույթը հարցականի տակ է
Մադոննայի ելույթը «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթին կասկածի տակ է հայտնվել, երբ կազմակերպիչները հայտարարել են, որ երգչուհին դեռ չի ստորագրել շոուի պայմանագիրը: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը՝ հղում անելով Independent-ին։
«Եվրոպական հեռարձակողների միությունը դեռ չի հաստատել Մադոննայի մասնակցությունը։ Եթե չունենանք ստորագրված պայմանագիր, Մադոննան չի կարողանա ելույթ ունենա մեր բեմին»,- ասել է Եվրատեսիլի գործադիր տնօրեն Ջոն Օլա Սանը:
«Եվրատեսիլ-2019»-ին Մադոննայի մասնակցության մասին հայտարարվել էր անցյալ ամիս: Հաղորդվում էր, որ երգչուհին երկու երգ կկատարի, որոնցից մեկը նրա նոր՝ «Madame X» ալբոմից է:
Նշենք, որ մրցույթը մեկնարկել է մայիսի 14-ին, եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- Մադոննան հաստատել է «Եվրատեսիլին» մասնակցությունը
- Մադոննան կերգի «Եվրատեսիլում» միլիոն դոլարով
- Մադոննան հնարավոր է ելույթ ունենա «Եվրատեսիլ»-ում