Վրաստանում հարձակվել են Սաակաշվիլու կնոջ վրա
Վրացական Զուգդիդի քաղաքում «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու կնոջ՝ Սանդրա Ռուլովսի վրա։
Իզվեստիան, հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին, գրում է, որ հարձակման ժամանակ դեպքի վայրում գտնվել է նաև հեռուսաալիքի նկարահանող խումբը։ Նրանք հաղորդում էին պատրաստում Ռուլովսի մասին, որն ընդդիմության կողմից առաջադրվել է քաղաքապետի պաշտոնում։ Հարձակվողները վիրավորական խոսքեր են հնչեցրել քաղաքական գործչի և հեռուսահաղորդման աշխատակիցների հասցեին։
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, իրավապահները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։