Փաստաբան. Դատախազությունը միջնորդել է Քոչարյանի գործով նիստերը հրավիրել դռնփակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատախազությունը միջնորդել է միստերը հրավիրել դռնփակ։
«Պատճառաբանել են, որ ցուցմունքներից կարող են հատվածներ հրապարակվել»,-ասաց պաշտպանն ու ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ նախաքննությունն ավարտվել է ու նախաքննական գաղտնիք հրապարակելու խնդիր չկա, չկա նաև պետական գաղտնիքի խնդիր։
Օրբելյանը մասնավորեցրեց, որ դռնփակ նիստ անցկացնելու միջնորդությունը քննարկվում է դռնփակ ռեժիմով։
«Դրա համար դատարանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի քննարկի, դրանից հետո պարզ կլինի, թե ինչպես է անկացվելու նիստը։ Մենք պնդում ենք, որ դռնփակ նիստ անելու համար որևէ հիմք չկա։ Նախաքննությունն ավարտվել է, ցուցմունքները հրապարակելու որևէ խնդիր չկա»,-ասաց Օրբելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Սա դռնբաց նիստ համարվել չի կարող
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը դատարանը քննում է դռնբաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան