Բրիթնի Սփիրսը հնարավոր է այլևս չվերադառնա բեմ
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հազիվ թե մոտ ապագայում վերադառնա բեմ՝ հաշվի առնելով հոգեբուժական կլինիկայից դուրս գալուց հետո նրա հուզական վիճակ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, TMZ-ին տված հարցազրույցում ասել է նրա մենեջեր Լարրի Ռուդոլֆը։
«Այն տեղեկատվության հիման վրա, որը ես և մյուս աշխատողները ստանում ենք, ինձ համար պարզ է, որ նա մոտ ժամանակներում չպետք է վերսկսի համերգները Լաս Վեգասում, և հնարավոր է այլևս երբեք»,- հայտարարել է նա։
Մենեջերի խոսքով, Սփիրսը ծանր դեպրեսիայի մեջ է իր հոր հիվանդության պատճառով։
«Մենք ստիպված չեղարկեցինք համերգը Լաս Վեգասում, որովհետև դեղերը նրան այլևս չէին օգնում, իսկ նա հոր հիվանդության պատճառով շփոթության մեջ էր»,- ասել է Ռուդոլֆը։
Նա նշել է, որ երգչուհին արդեն մի քանի ամիս է իրեն չի զանգում և հաստատ չի ցանկանում այժմ ելույթ ունենալ։
«Ես չէի ցանկանա, որ նա սկսի ելույթ ունենալ, քանի դեռ ֆիզիկապես, հոգեպես ամբողջությամբ դրան պատրաստ չէ։ Եթե այդ ժամանակը երբեք չգա, ապա թող այդպես էլ լինի։ Ես ոչ ցանկություն ունեմ, ոչ հնարավորություն ստիպել նրան կրկին աշխատել։ Ես նրա կողքին կլինեմ միայն այն դեպքում, եթե նա ցանկանա ելույթ ունենալ»,- ասել է մենեջերը։
Ապրիլի սկզբին Սփիրսը հոգեբուժարան էր տեղափոխվել։ Մի քանի շաբաթվա ընթացքում նա երկու անգամ վիրահատվել էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան