Միկ Ջագերի «ինքնամոռաց պարը»
Բրիտանական լեգենդար The Rolling Stones խմբի մեներգիչ Միկ Ջագերը, որը ընդամենը մեկ ամիս առաջ սրտի վիրահատության էր ենթարկվել, որոշել է հանգստացնել իր երկրպագուներին։ Նա սոցիալական կայքում տեղադրել է տեսանյութ, որտեղ իր «ավանդական պարն է կատարում»։
Մարտի վերջին խմբի անդամները հայտնել էին, որ ստիպված ԱՄՆ-ում և Կանադայում նախատեսված համերգները հետաձգվում են, քանի որ Ջագերն առողջական խնդիրներ ունի։ Ապրիլի սկզբին 75-ամյա երաժիշտը վիրահատվել էր։ Նա այդ ժամանակ պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել, հույս հայտնել, որ շուտով կվերադառնա բեմ։
Եվրանյուզը գրում է, որ No filters համերգային շրջագայությունը մեկնարկել է Գերմանիայում 2017 թ. սեպտեմբերին։ Այդ ընթացքում երաժիշտներն աշխատել են ավելի քան 230 միլիոն դոլար։ Լեգենդար ռոք-խմբի համերգներն հաճախել են մեկուկես միլիարդ մարդ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան