Ռոբերտ Քոչարյան. Գորիկ Հակոբյանի ցույց տված տեսանյութերն այսօր ոչ մի տեղ չկան
ՀՀ երկրորդ նախագահ, մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում հայտարարեց՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը տեսանյութեր է ցույց տվել մարտի 7-ին կամ 8-ին։
«Ես մինչև մարտի 1-ի իմ ասուլիսը զանգել եմ Գորիկ Հակոբյանին ու փաստեր ճշտել։ Այո, ինքն ասաց, զենք են կիրառում, նռնակներ, այդ դրվագն ինքն ինձ պատմեց, ասեց, մեքենայից դուրս է գալիս, կրակում, նորից է դուրս գալիս։
Երբ սկսեցին մամուլում քննադատել, թե այդպիսի բան չկա, անձամբ Գորիկ Հակոբյանը բերեց և իմ գրասենյակում ցույց տվեց տեսանյութը։ Այդ տեսանյութերն այսօր չկան, չգիտեմ, որտեղ են։
Բավական հետաքրքիր նյութ էր, թե ոնց է նռնակը պայթում, թե ոնց է դրա հետևանքով ոստիկանության կապիտանը զոհվում։ Այս ամբողջը նյութերում կար, այսօր չկա։ Հասկանո՞ւմ եք»,-ասաց Քոչարյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ ՀՔԾ-ի կողմնից ինչպես այդ, այնպես էլ բազմաթիվ նյութեր չեն կցվել գործին։ Հիշեցրեց, քանի որ ինքը ցուցմունք չի տվել, ներկայացնում է բանավոր։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազի՝ «Հիացած եմ քեզնով»-ը բարկացրեց պաշտպանին
- Ռոբերտ Քոչարյան. 15 անգամ ասել ենք, որ գլուխները մտնի, մեկ է, չի մտնում
- Օրբելյան. Ոչ միայն մենք, այլև արտասահմանցի դոկտորները չեն տեսնում ենթադրյալ գործողությունների ու 300.1 հոդվածի կապը
- Ի նշան դժգոհության լրագրողները լքեցին դատարանի դահլիճը
- Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կաշխատեն վաղը ներկայանալ դատարան. Ալումյան
- Դատարանում Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հայտարարությանը հետևեցին ծափահարություններ
- Ռոբերտ Քոչարյան. Տասը սպանություններից յոթը կատարվել են այլ անձանց կողմից
- Արշակ Կարապետյանի ցուցմունքն ընթերցելիս փաստաբանին մի քանի անգամ ընդհատեց դատախազը
- Փաստաբան. Դատախազությունը միջնորդել է Քոչարյանի գործով նիստերը հրավիրել դռնփակ
- Ալումյան. Ներկայացված նյութերը հիմք չեն տալիս եզրակացնելու, որ առկա է հիմնավոր կասկած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան