Որևէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա. Տիգրան Ավինյան
Որևէ կերպ որևէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախի ներկա և նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի մասով դատարան ներկայացրած երաշխավորությունը կարող է որևէ կերպ ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա:
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացը լինի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայցը կլինի դատարանին, նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջացնել:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կաշխատեն վաղը ներկայանալ դատարան. Ալումյան
- Հայկ Ալումյանը չգիտի, թե երբ Արցախի ներկա և նախկին նախագահները կգան դատարան
- Դավիթ Բաբայանը՝ Բակո Սահակյանի դատարան ներկայանալու մասին
- Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը պետք է որպես երաշխավորներ ներկայանան դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին