Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը հայտարարում են «Ստեղծիր քո շրջայցը» ինտերակտիվ առցանց հարթակի մեկնարկը
Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) և Beeline-ը ինտելեկտուալ անակնկալ են պատրաստել երեխաների և պատանիների համար: Երկու գործընկերների տևական համագործակցության հերթական պտուղը «Ստեղծիր քո շրջայցը» առցանց ճանաչողական հարթակն է, որը մայիսի 18-ից հասանելի կլինի Կենտրոնի պաշտոնական կայքում:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այս կրթական նախաձեռնության նպատակն է կազմակերպել երեխաների և դեռահասների ինտելեկտուալ ժամանցը՝ առնչակից դարձնելով նրանց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրված արվեստանմուշներին: «Ստեղծիր քո շրջայց»-ում զետեղված առաջադրանքները խթանում են մասնակիցների վերլուծական մտածողությունը, ստեղծագործական ներուժն ու երևակայությունը: Ընդ որում, հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է անձամբ այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոն և տեղում կատարել առաջադրանքները:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր տարաբնույթ նախագծերի օգնությամբ վաղուց կոտրել է այն կարծրատիպը, որ թանգարան պետք է այցելել պասիվ դիտորդի կարգավիճակով: Այդպիսի նախագծերից մեկն էլ «Ստեղծիր քո շրջայցը» նորաստեղծ հարթակն է: Առաջադրանքների ինտերակտիվ բնույթը երեխաների համար ապահովում է ակտիվ մասնակցային միջավայր, որում նրանք ոչ միայն զուտ դիտում են արվեստի նմուշները, այլև վերարտադրում և վերաիմաստավորում իրենց տեսածը: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում մեր հավատարիմ գործընկերոջը՝ Beeline-ին, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել այս նախաձեռնությունը», - նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը:
«Մենք միշտ կողմնակից ենք, որ ժամանակակից կրթությունը լինի հետաքրքիր և գրավիչ։ Վստահ եմ, որ դրան հասնելու լավագույն միջոցը նորագույն տեխնոլոգիաներն են։ Այժմ Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելելն ու արվեստի նմուշներին ծանոթանալը երիտասարդների համար կարող է դառնալ անմոռանալի արկած», - նշել է Հայաստանում Beeline-ի PR ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային
- Beeline-ը մեծացրել է շարժական ինտերնետի ծավալները «Սմարթ» սակագնային փաթեթներում
- Beeline-ը 033 կոդով պրեմիում համարների նախաճուրդային վաճառք կանցկացնի
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը մեկնարկում են «ԴիզայնԼաբ. Աթոռներ» համատեղ կրթական ծրագիրը
- Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է 4-րդ շրջափուլի հայտերը
- Beeline-ում հանդիսավոր կերպով նշվել է Կապի օրը
- Beeline-ի բաժանորդները Սարի Թաղում կարող են միանալ մինչև 100 Մբ/վրկ ինտերնետին
- Beeline-ը նոր հնարավորություններ է առաջարկում «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաժանորդներին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին