Ի նշան դժգոհության լրագրողները լքեցին դատարանի դահլիճը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը մեկնարկել է։ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ այս պահին հանդես է գալիս պաշտպանական խմբից Արամ Օրբելյանը։
Տեխնիկական խնդիրների պատճառով փաստաբանի ձայնը լավ չէր լսվում։ Ի նշան դժգոհության լրագրողները լքեցին դատարանի դահլիճը։
Հայտարարվեց կարճատև ընդմիջում։ Այդ ընթացքում լրագրողները տեղավորվեցին դահլիճի ապակուց այն կողմ, որտեղ գտնվում են դատավորը, մեղադրող կողմը, պաշտպաններն ու մեղադրյալը։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հորդորեց անջատել բոլոր բջջային հեռախոսները։
Այսօր նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կաշխատեն վաղը ներկայանալ դատարան. Ալումյան
- Դատարանում Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հայտարարությանը հետևեցին ծափահարություններ
- Ռոբերտ Քոչարյան. Տասը սպանություններից յոթը կատարվել են այլ անձանց կողմից
- Փաստաբան. Դատախազությունը միջնորդել է Քոչարյանի գործով նիստերը հրավիրել դռնփակ
- Ալումյան. Ներկայացված նյութերը հիմք չեն տալիս եզրակացնելու, որ առկա է հիմնավոր կասկած
- Հայկ Ալումյանը չգիտի, թե երբ Արցախի ներկա և նախկին նախագահները կգան դատարան
- Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ