Spice Girls –ի անդամը տարիքի պատճառով հրաժարվել է կրել իր «ավանդական» հագուստը
Spice Girls –ի անդամներից Ջերի Հոլիուելը հրաժարվել է բրիտանական դրոշի գույներով իր ավանդական կարճ զգեստից և այն չի կրի վերամիավորված խմբի համերգների ժամանակ տարիքի պատճառով։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ այս մասին գրում է Daily Star-ը՝ հղում անելով փոփ-խմբի մերձավորներից մեկին։
Խմբի մյուս անդամները համաձայնվել են բեմ դուրս գալ իրենց 20 տարի առաջվա զգեստներով։
«Բոլոր աղջիկները փորձում են վերստեղծել ժամանակի ոգին, եթե նույնիսկ պետք է կրեն հագուստ, որն այժմ նրանց զգեստապահարանում չես գտնի։ Բայց Ջերին ամուսնացած կին է, ով ունի երեխաներ, և նա այնքան էլ չի ուզում հետ վերադառնալ։ Նա ուզում է իր տարիքին համապատասխան երևալ»,- երգչուհու որոշումն այսպես է մեկնաբանել աղբյուրը։