Ալաբաման գրեթե ամբողջությամբ արգելեց աբորտը
ԱՄՆ Ալաբամա նահանգում երեքշաբթի ընդունվել է օրենք, որով արգելվում է գրեթե բոլոր աբորտները։ Օրենքն արգելում է աբորտը՝ հղիության յուրաքանչյուր փուլում և քրեականացնում աբորտների իրականացումը։ Աբորտ իրականացրած բժիշկներին սպառնում է մինչև 99 տարվա ազատազրկում։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Օրենքը բացառություն է անում միայն այն դեպքում, երբ մոր կյանքը լրջագույն ռիսկի տակ է։ Սակայն կինը չի կարող աբորտի դիմել, եթե անգամ երթարկվել է բռնաբարության կամ ինցեստի, ինչը դարձել էր օրենսդիրների թեժ քննարկման թեմա։
Ալաբամայի Ներկայացուցիչների պալատը հավանության էր արժանացրել օրենքը, որը աբորտի արգելման ամենածայրահեղ միջոցներն է պարունակում։ Նահանգի կառավարիչ Քեյ Այվին արդեն ստորագրել է օրենքը։
Օրենքի կողմնակիցներն էին հանրապետականները, դեմոկրատները դեմ էին արտահայտվում։ Օրենքի դեմ տեղի են ունենում բողոքի ակցիաներ։ Կանայք կոչ են անում օրենսդիրներին՝ հեռու մնալ իրենց մարմիններից։
Ընտանիքի պլանավորման կազմակերպության նախագահ Ստասի Ֆոքսը հայտարարել է, որ հակաաբորտային այս օրենքի չեղարկման համար դիմելու են դատարան։
Օրենքի հետ կապված արտահայտվել է նաև երգչուհի Լեդի Գագան՝ այն անվանելով աբսուրդ, որը պատժում է ոչ թե բռնաբարողներին, այլ աբորտ իրականացրած բժիշկներին։
«Ես աղոթում եմ բոլոր այն կանանց ու երիտասարդ աղջիկների համար, ովքեր տառապելու են այս համակարգի ձեռքում», - ասել է Լեդի Գագան։
Դերասանուհի Միլա Յովովիչը ևս իր զայրույթն է արտահայտել՝ գրելով, որ «որպես կին՝ փորձառու բժիշկների կողմից ապահով աբորտ իրականացնելու մեր իրավունքը վտանգված է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին