Ակցիա դատարանի դիմաց. «Սուբյեկտիվ կարծիքների բախումը չպետք է բերի ազգային ոչ մի խնդրի»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դիմաց շարունակվում են հանուն ու ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաները։
Քոչարյանին աջակցող քաղաքացիներից մեկը խնդրեց մյուս կողմից ՀՀ երկրորդ նախագահի հասցեին որևէ վարկաբեկիչ արտահայտություն չհնչի։ Ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանն ասաց, որ մարդիկ հայտնում են իրենց սուբյեկտիվ կարծիքը, սեռական բնույթի որևէ հայհոյանք չեն հնչեցնում։
«Սուբյեկտիվ կարծիքների բախումը չպետք է բերի ազգային ոչ մի խնդրի»,- նշեց նա։
Ջ. Աբրահամյանն ասաց, որ մյուս ակցիայի մասնակիցների հետ զրուցել են, որ երկու կողմից էլ ոչ մի վիրավորական խոսք չհնչի՝ խուսափելու հայ ժողովրդի միջև կոնֆլիկտից։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստերը մեկնարկել են մայիսի 13-ից։ Այդ օրվանից դատարանի դիմաց տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ հանուն և ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ձեռնպահ մնալ երեխաներին բողոքի ակցիաների ներգրավելու փորձերից
- Վարդգես Գասպարին նախ պառկեց գետնին, հետո մտավ դատարանի շենք
- Ակցիա դատարանի դիմաց. Քոչարյանը զանգովի արդարադատության զոհ է
- «Yerevan.today». Դատարանի բակում բողոքի ակցիային մասնակցում էին նաև անչափահասներ
- Ումն են երեխաները
- Ով քվեարկի ՕԵԿ-ի օգտին, կքվեարկի իր օգտին. Արթուր Բաղդաարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան