«Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչը՝ այսօր
Այսօր կայանալու է «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Ելույթ է ունենալու 18 երկրի ներկայացուցիչ։ Առաջինը բեմ է դուրս գալու Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը, այնուհետև՝ Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթաի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Ադրբեջանի ներկայացուցիչները։ Եզրափակիչ անցնելու է 10 երկրի ներկայացուցիչ։
Սրբուկը Եվրատեսիլում ներկայացնում է «Walking Out» երգը, որի բառերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտությունը Lost Capital-ը:
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչի ժամանակ ելույթ ունեցած 17 կատարողից եզրափակիչ են անցել 10-ը՝ Հունաստանի, Բելառուսի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոի, Սլովենիայի ներկայացուցիչները։
Մրցույթի կանոնների համաձայն, Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան ու հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Իսրայելը, ելույթ են ունենալու միայն եզրափակչում։ «Եվրատեսիլ-2019»-ի եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2019». Մադոննայի ելույթը հարցականի տակ է
- «Եվրատեսիլ-2019». Առաջին կիսաեզրափակչի արդյունքները
- Ի՞նչ բրենդի հագուստով էր ներկայացել Սրբուկը Եվրատեսիլի բացման արարողությանը
- Եվրատեսիլ-2019․ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկի տեսահոլովակը` «Walking Out»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան