Քոչարյանը՝ գլխավոր դատախազին. Նստած լսելու ես
Արցախի Հանրապետության գործող ու նախկին նախագահներից առաջ դատարան ներկայացած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդհատեղ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանի խոսքը, կոչ արեց՝ արտահայտություններում ու խոսքերում կոռեկտ լինել։
«Հարգելի դատարան, այս վարքը հնարավոր բոլոր խախտումներից դուրս է գալիս»,-միջադեպին խառնվեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ ընդհատելով թե Քոչարյանին,թե դատավորին, թե գլխավոր դատախազին։
Նա դժգոհեց, որ դատավորը թույլ է տալիս դատախազին ընդհատել ցանկացածի ցանկացած խոսքը, նույնիսկ բառը։
«Ինձ թույլ չեմ տվել բռի ձևով միջամտել»,-ասաց Ալումյանը՝ ակնարկելով Արթուր Դավթյանին։
Դատավորն էլ Ալումյանին հորդորեց «չափը չանցնել», դատախազն էլ վրա բերեց՝ «թող արտահայտություններում կոռեկտ լինեն, զերծ մնան հուզական արտահայտություններից»։
«Դատավարությունը նորմալ վարեք, որ մենք ստիպված չլինեն դատավարության կարգը վերականգնենք»,-ասաց Ալումյանը դատավորին։
ՀՀ երկրորդ նախագահն էլ արձագանքելով դատախազին, ասաց. «Ձեր մեղադրանքն ընդհանրապես իրավական դաշտի հետ կապ չունի, ինչ ուզեմ ասելու եմ և նստած լսելու ես»։
«Փորձի»,-արձագանքեց դատախազը։
Շարունակելով իր ելույթը, ՀՀ երկրորդ նախագահն ասաց. «Առնվազն անբարոյականություն է, իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնել։ Պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հարյուր ու մի զիբիլից, կյանքի վտանգներից չեմ փախել, հիմա պետք է իրենցից փախնեմ։ Ո՞վ են իրենք»։
Քոչարյանն ասաց, երկրից գնալու հնարավորություն ունեցել է, բայց գնալու մտադրություն չի ունեցել, չունի։
«Շատ տհաճ է, որ իմ հին ընկերներին, շատ հարգարժան նախագահներ բերել են այստեղ։ Շատ տհաճ է, որ իրենք պիտի գային, Ձեզ համոզեին, որ ես փախնելու բան չունեմ»,-ասաց Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. 0038 հրամանին ծանոթացել եմ այս գործի շրջանակում
- Ռոբերտ Քոչարյան. Գորիկ Հակոբյանի ցույց տված տեսանյութերն այսօր ոչ մի տեղ չկան
- Դատախազի՝ «Հիացած եմ քեզնով»-ը բարկացրեց պաշտպանին
- Ռոբերտ Քոչարյան. 15 անգամ ասել ենք, որ գլուխները մտնի, մեկ է, չի մտնում
- Դատարանում Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հայտարարությանը հետևեցին ծափահարություններ
- Խուդոյանը խնդրեց հնարավորություն տալ, որպեսզի Արցախի նախագահները դատարան ներկայանան ուրբաթ օրը
- Արշակ Կարապետյանի ցուցմունքն ընթերցելիս փաստաբանին մի քանի անգամ ընդհատեց դատախազը
- Հայկ Ալումյանը չգիտի, թե երբ Արցախի ներկա և նախկին նախագահները կգան դատարան