«Ոստիկանները թույլ տվեցին, որ հակառակ կողմը հասնի դարպասների դիմաց, իսկ մեզ՝ ոչ». Ակցիա՝ դատարանի դիմաց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դիմաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ բողոքող քաղաքացիների ակցիան շարունակվում է։
Քոչարյանի կողմ քաղաքացիներից մեկն ասաց, որ երբ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը եկել են դատարան, իրենց թույլ չեն տվել նախատեված տարածքից մի քիչ իջնել ներքև, մինչդեռ «դեմ» բողոքներին թույլ են տվել։
«Ոստիկանները թույլ տվեցին, որ հակառակ կողմը հասնի դարպասների դիմաց, և Ղարաբաղի նախագահների ժամանման ժամանակ վանկատել արտահայտություններ, ունեին նաև պլակատներ»,- ասաց ակցիայի մասնակից մի քաղաքացի։
Տարածքում հավաքված քաղաքացիների թիվը բավականին շատ է, կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա դատարանի դիմաց. «Սուբյեկտիվ կարծիքների բախումը չպետք է բերի ազգային ոչ մի խնդրի»
- ՄԻՊ. Ձեռնպահ մնալ երեխաներին բողոքի ակցիաների ներգրավելու փորձերից
- Ակցիա դատարանի դիմաց. Քոչարյանը զանգովի արդարադատության զոհ է
- «Yerevan.today». Դատարանի բակում բողոքի ակցիային մասնակցում էին նաև անչափահասներ
- Դատարանի դիմաց հանուն և ընդդեմ Քոչարյանի ակցիաներ են
- Ըստ Վարդգես Գասպարիի՝ ակցիայի մասնակիցները ջրի շշով հարվածել են դեմքին
- Ակցիա դատարանի դիմաց. «Պարոն նախագահ, ազգը Ձեզ է սպասում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան