Հայկական դուդուկը՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալում
Աշխարհը գրաված «Գահերի խաղը» հեռուստասերիալը մոտենում է ավարտին. 8-րդ սեզոնի վերջին՝ 6-րդ դրվագը հեռուստադիտողը կտեսնի մայիսի 19-ին, սակայն սերիալի դյութիչ երաժշտությունն ու կերպարները դեռևս երկար կմնան ֆիլմի սիրահարների հետ։ Ինչպես պարզել է Panorama.am-ը, «Գահերի խաղը» հեռուստասերիլում հնչում է նաև հայկական դուդուկ։
Ֆիլմի երաժշտության կոմպոզիտոր Ռամին Ջավադին ասում է, որ «ամենամեծ մարտահրավերը ճիշտ ձայնաստիճանի ընտրությունն էր, որ երբ մարդը լսի երաժշտությունն՝ անմիջապես իմանա, որ սա «Գահերի խաղն է»։
«Հենց սկզբից գիտեինք, որ ֆիլմի կերպարների համար պետք է ընտրել երաժշտության թեմատիկա։ Ֆիլմում դերակատարները շատ էին և չէինք կարող յուրաքանչյուրի համար ունենալ իրեն բնորոշը»,-ասում է Ջավադին ու նվագում Այրայի կերպարի երաժշտությունը։
Ջավադին նշում է, որ յուրաքանչյուր սեզոնում օգտագործվել են տարբեր երաժշտական գործիքներ։ Հայկական դուդուկն օգտագործվել է «Գահերի խաղը» սերիալում Դաեներիսի ու դոտրակցիների կերպարի համար։
Ֆիլմի երաժշտության մեջ առաջին անգամ դաշնամուրն օգտագործվում է 6-րդ սեզոնում՝ Սերսեայի դատավարության ժամանակ։
Նշենք, որ իրանցի-գերմանացի կոմպոզիտոր Ջավադին հայտնի է դարձել «Երկաթե մարդը», «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ» ֆիլմերի, ինչպես նաև «Փախուստ բանտից» ֆիլմերի երաժշտություններից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին