Խորհրդարանում առաջացել է 892 մլն 628.9 հազ. դրամի պակասուրդ
Կառավարության որոշմամբ` պահուստային ֆոնդից Ազգային ժողովին կհատկացվի 892 մլն 628.9 հազար դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 434 մլն 606.7 հազար դրամ, ինն ամսում՝ 695 մլն 809.1 հազար դրամ: Այս նախագիծը ևս ընդգրկված էր չզեկուցվող հարցերի մեջ:
Ըստ նախագծի հիմնավորման՝ Ազգային ժողովի պատգամավորների և երկու մշտական հանձնաժողովի թվի ավելացմամբ պայմանավորված (59 հաստիքային միավոր), առաջացել է 892,628.9 հազ. դրամի պակասուրդ:
Նախատեսվում է նշված գումարից շուրջ 403 մլն 152,9 հազար դրամը ծախսել աշխատավարձերի, 94 մլն 309,7 հազար դրամը՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարներւ համար, 301 մլն 802 հազար դրամը՝ գործուղումների, որից 183 մլն–ը` ՀՀ Ազգային ժողովի նախագահի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցերի ֆինանսավորման, 30 մլն-ը՝ 25 պատգամավորի բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման համար, 43 մլն 899 հազ. դրամ՝ որից 29,500.0 հազ. դրամը համակարգիչներ և տպիչ սարքեր ձեռք բերելու և 14,399.0 հազ. դրամն աշխատասենյակների կահավորման համար: