Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի նկարահանումները դադարեցվել են
Գործակալ 007 Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումները հետաձգվել են դերասան Դենիել Քրեյգի ստացած վնասվածքի պատճառով, որը գլխավոր դերն է կատարում։ iz.ru-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է The Sun-ը։
Նա նկարահանումների ժամանակ վնասել է կոճը. դրվագներից մեկում փախչում է, որի ժամանակ էլ սայթաքել է և անհաջող ընկել։ Դերասանին հասցրել են ԱՄՆ։ Քրեյգը շատ է վրդովվել տեղի ունեցախից, քանի որ նկարահանման ժամանակացույցում փոփոխություններ են կատարվել։ Սա առաջին դեպքը չէ, որ Դենիել Քրեյգը նկարահանումների ժամանակ վնասվածք է ստացել. 2006 թվականին նկարահանումների հրապարակում կոտրել էր երկու ատամը։
Հարակից հրապարակումներ`
- Ջեյմս Բոնդի մասին ֆիլմն ավելի էկոլոգիական կլինի
- Ռամի Մալեկը «Բոնդում» դեր է ստացել
- Ֆրանսիացի դերասանուհին կխաղա Բոնդի մասին պատմող ֆիլմում
- Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմն ունի նոր ռեժիսոր
- Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թվականին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան