Մեկ նկարի ցուցադրություն և անձնական իրերի սրահ՝ Մինաս Ավետիսյանի թանգարանում
Թանգարանային գիշերվա միջոցառումների շրջանակում մայիսի 18-ին Մինաս Ավետիսյանի թանգարանը ներկայանալու է մեկ նկարի ցուցադրությամբ՝ ընտանիքի հավաքածուից։ Նկարը երբևէ չի եղել ցուցադրված և ավելի երեք տասնամյակ գտնվել է Հայաստանից դուրս։
Panorama.am-ը Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն, նկարչի որդի Արման Ավետիսյանից տեղեկացավ, որ փոքր չափսերի «Ջաջուռ» նկարը բերվել է Տրետյակովյան պատկերասրահից, ուր տարվել էր 30 տարի առաջ, ընտանիքի անձնական հավաքածուից է։ Նա ասաց, որ խորհրդային շրջանում նկարները տարվում էին տարբեր թանգարաններ, հետ բերվում, այդ նկարն էլ տարվել էր ու այդքան տարի մնացել այնտեղ։
Նկարը ցուցադրվելու է միայն մեկ օր։
Թանգարանը ներկայանում է ևս մեկ կարևոր նորությամբ` բոլորովին վերջերս բացված Մինաս Ավետիսյանի անձնական իրերի սրահով, որոնք նույնպես երբևէ չեն ցուցադրվել։ Ա. Ավետիսյանն ասաց, որ բացի ռադիոյի, մնացած անձնական իրերն առաջին անգամ են ցուցադրվելու։
«Նման սրահ չունեինք, բայց պահանջարկ կար, որոշեցինք բացել»,- ասաց թանգարանի տնօրենը։
Նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը հայրենի Ջաջուռ գյուղում բացվել է 1982 թ. հուլիսի 21-ին։ 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից այն հիմնովին ավերվել է։ Վերաբացվել է 2005 թ.-ին։
Ներկայումս թանգարանում ցուցադրվում է 30-ից ավելի բնօրինակ կտավ, որը Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրվող ամենամեծ հավաքածուն է։ 2010 թ.-ին թանգարան է տեղափոխվել «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը:
Հարակից հրապարակումներ`
- Տալու ու առնելու մասին և Մինասի մեծ սիրտը
- Մինասի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է
- Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
- Մինասի բեմանկարչական ձևավորումներից մեկն է պահպանվել. «Եթե ժամանակին վերականգնվեին...»
- Երկար տարիների ընդմիջումից հետո ցուցադրվելու է Մինասի «Մենք այստեղ ապրում ենք. Ջաջուռ» կտավը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին