Ռոբերտ Քոչարյան. 15 անգամ ասել ենք, որ գլուխները մտնի, մեկ է, չի մտնում
«Այս գործով քննիչը հայտարարել է, որ պարոն Քոչարյանը շփվում է ԶԼՄ-ների հետ և պետք է կալանավորվի»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում հայտարարեց պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ ավելացնելով, որ դրա մասին վկայող ձայնագրություններ կան։
Փաստաբանը հիշեցրեց ՄԻԵԴ-ի որոշումներից երկուսը, որոնցից մեկը վերաբերում է Նավալնու գործին, սահմանում են, որ եթե ձերբակալման կամ կալանավորման նպատակը ԶԼՄ-ների հետ շփումն արգելելն է, ապա այն համարվում է խտրական ու ոչ օրինական։ Նա նաև պնդեց՝ Քոչարյանը չի խոչընդոտելու դատավարությանը։
«Ի դեպ, ես հայտարարում եմ, որ պարոն Քոչարյանի ստրատեգիան դատավարությանը չխոչընդոտելն է։ Մենք խոսել ենք, իր ստրատեգիան է, որ դատավարությունից հետո էլ չի խոչընդոտելու, դատավարությունից առաջ էլ չի խոչընդոտել»,-ասաց Օրբելյանը՝ անդրադառնալով Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ մեղադրող կողմի ներկայացրած հիմքին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հիշեցրեց, մեկ ժամից ավելի սպասել է քննիչի գալուն, որ գա իրեն կալանավորի։
Օրբելյանը, շարունակելով միջնորդության ներկայացումը, ասաց՝ պաշտպանական կողմը գտնում է, որ կալանավորելու համար հիմքեր չկան։
«Չկա հիմք՝ ենթադրելու, որ անձը կխուսափի դատարան ներկայանալուց։ Այն բոլոր հիմքերը, որոնք դատախազությունը ներկայացնում է Քոչարյանի դեմ, միջազգային պրակտիկայում դրանք հօգուտ մեղադրյալի են, քանի որ անձի սոցիալական կապիտալը անձի պատշաճ վարքագծի էլեմենտն է»,-ասաց նա։
Դատավորի այն դիտարկմանը, թե Օրբելյանի փաստարկները կրկնվում են, դրանց մասին արդեն խոսել է պաշտպաններից Հայկ Ալումյանը, արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը։
«Հարգելի դատարան, դա ստիպված ենք անում, քանի որ դատարանով անցել ենք, 15 անգամ ասել ենք, որ գլուխները մտնի։ Մեկ է, չի մտնում»,-ասաց Քոչարյանը։
Օրբելյանն ավարտելով միջնորդությունը, դատավորին խնդրեց Ռոբերտ Քոչարյանին անմիջապես կալանքից ազատ արձակելու որոշում կայացնել։
Հարակից հրապարակումներ`
- Օրբելյան. Ոչ միայն մենք, այլև արտասահմանցի դոկտորները չեն տեսնում ենթադրյալ գործողությունների ու 300.1 հոդվածի կապը
- Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կաշխատեն վաղը ներկայանալ դատարան. Ալումյան
- Դատարանում Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հայտարարությանը հետևեցին ծափահարություններ
- Ռոբերտ Քոչարյան. Տասը սպանություններից յոթը կատարվել են այլ անձանց կողմից
- Արշակ Կարապետյանի ցուցմունքն ընթերցելիս փաստաբանին մի քանի անգամ ընդհատեց դատախազը
- Փաստաբան. Դատախազությունը միջնորդել է Քոչարյանի գործով նիստերը հրավիրել դռնփակ
- Ալումյան. Ներկայացված նյութերը հիմք չեն տալիս եզրակացնելու, որ առկա է հիմնավոր կասկած
- Հայկ Ալումյանը չգիտի, թե երբ Արցախի ներկա և նախկին նախագահները կգան դատարան
- Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատախազության պատասխանը սպառիչ էր ու միաժամանակ խուսափողական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան