Նոտր Դամի տանիքին հնարավոր է հայտնվի լողավազան
Ճարտարապետական ընկերությունն առաջարկել է փոխել Փարիզի Նոտր Դամ տաճարի տանիքը լողավազանով։ kulturomania.ru-ն, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ առաջարկությունն արվել է հրդեհից վնասված գոթականն շինության վերականգնման մրցույթի շրջանակում։
Հրդեհից վնասվել է եկեղեցու տանիքն ու աշտարակը, ինչի պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ բաց է վերականգնման ժամանակ «ժամանակակից լուծման» համար։ Նախագահը նշել է, որ տաճարը կարող է դառնալ «ավելի գեղեցիկ, քան նախկինում էր»։ Երկրի վարչապետն էլ կոչ է արել նոր աշտարակի ստեղծման ժամանակ այն հարմարացնել նոր դաշարջանի մարտահրավերներին։
Դեռևս հրապարակային ներկայացված գաղափարները հազիվ թե դուր գան ավանդույթները պահպանելուն կողմնակից մասնագետներին, ովքեր այն կարծիքին են, որ 12-րդ դարի գոթական տաճարը 19-րդ դարի աշտարակով իր նախկին տեսքը պետք է ունենա։
Ֆրանսիական Studio NAB ընկերությունն առաջարկել է հսկայական տանիք, այլ ընկերություններ՝ տանիքին զբոսայգի կառուցել, իսկ բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոստերը՝ աշտարակը կառուցել բուրգի տեսքով։ Առաջարկություն է հնչել, որ, ընդհանրապես, պետք չէ վերականգնել տաճարը, իսկ աշտարակը կարելի է վերստեղծել լույսի ճառագայթներով։
Տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել, վնասվել է տաճարի որոշ հատվածներ։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվել է վերականգնել Նոտր Դամը 3D տպիչի օգնությամբ
- Նոտր Դամին մոտ ապրողներին զգուշացրել են կապարով աղտոտվածության մասին
- Մասնագետները կոչ են արել Մակրոնին չշտապել Նոտր Դամի վերականգնման հարցում
- Զբոսաշրջիկներին թույլատրել են մոտենալ Փարիզի Աստվածամոր տաճարին
- Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել
- Փարիզում արգելել են «դեղին բաճկոններին» ակցիա անցկացնել Նոտղը Դամի մոտ
- Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը
- Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման համար կհայտարարվի միջաջազգային մրցույթ
- Փարիզի Աստվածամոր տաճարը փակվում է
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար 1 մլրդ եվրո խոստացած դոնորները
- Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար
- Ամենաանհավանական աղբյուրը, որ կարող է օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը
- Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո ավելացել է Հյուգոյի գրքի վաճառքը
- Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հրդեհից հետո
- Բեռնար Առնոն 200 մլն եվրո կտրամադրի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար
- Աստվածամոր տաճարի հրդեհի հետ միաժամանակ հրդեհ է բռնկվել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա
- Ֆրանսիացի միլիարդատեր Պինոների ընտանիքը 100մլն եվրո է խոստացել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար
- Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է
- «Մարդ-սարդը» օգնել է Նոտր-Դամին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան