Բռնցքամարտիկը համբուրել է լրագողին և զրկվել արտոնագրից
Բուլղարացի ծանրքաշային բռնցքամարտիկ Կուբրատ Պուլևն ԱՄՆ-ում կես տարով զրկվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի արտոնագրից։ Եվրանյուզի հաղորդմամբ, նման որոշում է ընդունել Կալիֆորնիայի սպորտային հանձնաժողովը՝ քննարկելով ամերիկացի լրագրող Ջենիֆեր Ռավալոյի բողոքը։ Մարտին ռումինացի բռնցքամարտիկի հետ պայքարում հաղթանակից հետո հարցազրույցի ժամանակ Պուլևը համբուրել է լրագրողին։ Պուլև ասել է, որ այդ «համբույրը իմպուլսիվ, բարեկամական պոռթկում էր», և լրագրողն այն ընդունել է նորմալ։
Լրագրողն ասել է, որ մարզիկը ստում է. «Ես չէի ուզում, որ նա ինձ համբուրեր։ Ես ուզում եմ, որ նա պատժվի։ Ես ներողություն եմ ուզում, բայց երբեք չեմ ստանա այն»։
Պուլևը և նրա փաստաբանը պնդում են, որ այդ միջադեպի պատճառով լրագրողը չէր վշտացել, որովհետև նա ավելի ուշ, հենց այդ գիշեր, միացել էր բռնցքամարտիկին և նրա թիմին՝ նշելով հաղթանակը։ Այժմ բուլղարացի մարզիկը պետք է անցնի սեռական ոտնձգության կանխարգելման դասընթաց և վճարի 2500 դոլար տուգանք։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա